Sunday, February 10, 2013

Աֆորիզմներ հայրենիքի մասին


  1. Եթե արվեստը հայրենիք չունի, ապա արվեստագետները ունեն այն /Սեն Սանս /  
  2. Առևտրականի համար հայրենիքը իր գրպանն է /Շենշոլ /
  3. Սերը դեպի հայրենիք քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է / Նապոլեոն Բոնապարտ /
  4. Հայրենիքում է միայն քո և՛ անցյալը, և՛ ապագան,  օտար երկրում միմիայն ներկան:
  5. Ինչպես չի կարելի ապրել առանց հացի, Այնպես էլ անհնարին է ապրել առանց հայրենիքի /Հյուգո /
  6. Հատկանիշներից լավագույնը հանուն հայրենիքի մարտնչելն է /Հոմերոս /
  7. Առանց հայրենիքի մարդը ժամանակի ու տարածության պատահականությունների քմահաճույքներին մատնված ավազահատիկ է /Լակորդեր /
  8. Ինտերնացիոնալիս լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ /Դյուամել /
  9. Սերը հայրենիքի հանդեպ կիսատ-պռատություն չի ճանաչում. ով նրա համար չի անում ամեն ինչ `չի անում ոչինչ. ով նրան ամեն ինչ չի տալիս, նա մերժում է նրան ամեն ինչ /Բյոռնե /
  10. Ավելի լավ է չոր հացը սեփական տանը,քան բազում կերակուրներ օտար սեղանից /Արետինո / 

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic